Հետադարձ կապ

Ուրախությամբ կընդունեմ Ձեր նամակը, եթե այն ազնիվ մղումներից է բխում։ Նախապես շնորհակալ եմ ուշադրության համար: Հույսով եմ` զերծ կմնաք անհարգալից արտահայտություններից։

Հետադարձ կապ
* Պարտադիր գրվող






Նորույթ...

      Ի Ն Չ Պ Ե Ս

Ինչպե՞ս խորհենք, որ ճիշտ լինի,
Ինչպե՞ս բուժենք հիվանդ հոգին,
Որ մարմինն էլ առողջ լինի,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս  լույսը մենք տարբերենք,
Որ խավարին կուլ չգնանք,
Ինչպե՞ս ուխտը մեր կատարենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս ներհակ մտքից փախչենք,
Ինչպե՞ս պայծառ ճառագենք մենք,
Ինչպե՞ս սիրտը մաքրագործենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս հոգսը վանենք հեռու,
Ինչպե՞ս զվարթ մենք ծիծաղենք,
Ինչպե՞ս վախից ձերբազատվենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս վիշտը հալոցք դնենք,
Հալենք, վառենք, դարձնենք խարամ,
Ինչպե՞ս Չարը մենք խիստ ատենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս սրտին մեր կշտամբենք,
Ինչպե՞ս նրան դաստիարակենք,
Ինչպե՞ս սիրենք մերձավորին,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս դառնանք լրած լուսին,
Ինչպե՞ս դատենք ու մտածենք,
Որ անցյալը վիշտ չբերի,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս գտնենք պայծառ մարդկանց,
Ինչպե՞ս Աստծուց չդժգոհենք,
Ինչպե՞ս նորից վերածնվենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս հարցեր էլ չտանք մեզ,
Ինքնադժգոհ չլինենք միշտ,
Ինչպե՞ս մեզ հետ ողջագուրվենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Էլ չկռվենք, չբորբոքվենք,
Ինչպե՞ս մի օր արթնանանք, որ
Առավոտը լինի վսեմ,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս պայծառ աղբյուր որպես,
Դառնանք անմեղ ու կարկաչուն,
Ինչպե՞ս Աստծուն նվիրվենք մենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…
				2012թ.














Գտեք Facebook-ում.



Գտեք Wikipedia-ում.






Free Web Hosting